22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լավագույն տղերքը մենք ենք … /վիդեո/

Գուսան Հայկազուն անունը ասոցացվում է հայ մարդու, հայրենիքի ու համաժողովրդական միացման կարգախոսի հետ:

Չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներ` գուսանը  ստեղծել է այնպիսի երգեր , որոնք հայ մարդու արյան մեջ հոսելով` ազատամարտին ոգի են տվել, այս երգերի տակ տղաներըկռվել են ու պատերազմ հաղթել:

«Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ», «Վե՛ր կաց Շահեն»,«Արի՛ զորավար» …  շարքը կարելի է երկար շարունակել:

Բազմաթիվ մրցանակների ու կոչումների արժանացած գուսանի համար կարևորը ժողովրդի սերն է: Նա իր երգերը նվիրում է բոլորին, երբեք չմտածելով գումարկուտակելու մասին: Մի քանի ամիս առաջ Գուսան Հայկազունն իմացավ ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ էին հարկավոր: Այս անգամ էլ գուսանը չընկճվեց, մտածում էր նոր երգերի ու համերգային ծրագրերի մասին:

«Ազգս փրկեց ինձ ու շնորհակալ եմ ազգիս…»,-Henaran.am-ի թղթակցին ասաց գուսան Հայկազունը:

« … Չխառնենք,  երբեք լավը վատի հետ, չփորձենք վառել՝ թացը չորի հետ: Աստված ոչ անի հանկարծ շփոթենք՝ թույլ ու վախկոտին լավագույնի հետ : Լավագույն տղերքը մենք ենք…»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ