02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թող Ալլահը մահացածների թիվն ավելացնի. ԻՊ-ի հայտարարությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազամերպությունը Անկարայում տեղի ուենցած պայթյունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԻՊ-ը «Twitter» -ի իր թուրքալեզու էջում արել է հետևյալ հրապարակումը.

«Անկարայում տեղի ունեցած ցույցի ժամանակ անհավատ կոմունիսնտերից մոտ 40 հոգի սպանվել է, և 100 հոգուց ավելին վիրավորվել: Շնորհավորում ենք գործողության հեղինակներին: Փառք Ալլահին: Թող Ալլահը մահացածների թիվն ավելացնի: Արյունի մեջ խեղդվեցիք»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ, արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել ու վիրավորվել են Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ: Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ