Իմ սերը քեզ դզմա՞, Ամալիկ. no comment
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեի հետ, ով Երևան է այցելել` մասնակցելու սեպտեմբերի 18-19-ը «Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստին ու «Տեղական ժողովրդավարությունը արևելյան գործընկերության երկրներում» թեմայով համաժողովին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացնելով Երևանի […]
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ ընդգծելով, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը Հայաստանի անկախացումից ի վեր եղել է և շարունակում է մնալ մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մեծապես […]
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բարեփոխումների նախագծից կհանի այն դրույթը, ըստ որի Ազգային ժողովի նախագահն ընտրվում է իր լիազորությունների ողջ ժամկետով: Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցուևթյան ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ […]
Գնալը հերոսություն չէ: Հերոսություն է հետ վերադառնալը: Սերգեյ Եսենին
Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին մեկնարկել է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով գիտագործնական կոնֆերանսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Կոնֆերանսի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով հյուրերին` Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորել է պաշտպանության նախարարության և մայր բուհի միջև հաստատված […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Սեպտեմբերի 18-ին «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության, Երևանի քաղաքապետարանի, […]
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորը նախ արձագանքեց ԲՀԿ-ի հասցեին ուղղված քննադատություններին՝ ասելով, որ ԲՀԿ-ն երկու տարի առաջ քաղաքական կոնսուլտացիաներ էր սկսել սահմանադրական փոփոխությունների շուրջ և ԲՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել: Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխություններին նախագծին կողմ […]
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ ՀՀԿ-ականները իրենից շնորհակալություն են հայտնել ԱԺ նիստերը ուղիղ եթերով հեռարձակելու առաջարկի համար և նոր առաջարկ արեց.«Առաջարկում եմ ձեզ երկրի առողջացման համար Սահամանդրությունը փոխելու փոխարեն ամբողջ կազմով՝ Սերժ Սարգսյանի հետ միասին, հրաժարական տալ՝ միանգամից բացելով Սահմանադրության դուռը դեպի ժողովրդավարություն, բայց ձեր առաջիկա ծրագիրը […]
Ամուսնական դավաճանությունները խիստ անհատական են եւ կախված են մարդկանց կյանքի հանգամանքներից: Այդուամենայնիվ, ամերիկացի սոցիոլոգ Փեփեր Շվարցը հայտնաբերել է ամուսնական դավաճանության 2 հիմնական պատճառները: Նա դավաճանողներին բաժանել է երկու հիմնական տիպերի, գրում է Daily Mail-ը: Այսպիսով, առաջին կատեգորիային են դասվում այն մարդիկ, որոնց ձանձրացրել է սեռական կյանքն իրենց ներկայիս զուգընկերոջ հետ: Նրանք երկարաժամկետ հարաբերությունների մեջ են […]





























