Անորեքսիայից ճարպակայում. 25կգ-ից աղջիկը վերածվել է 100 կգ-ի /ֆոտո/
Ամերիկուհի Բրիտանի Բեգանդերի ծնողներն արդեն պատրաստվում էին դստեր թաղմանը, քանի որ նրա ապրելու հույսեր գրեթե չկային: Բրիտանին մանկուց զբաղվում էր սպորտով, առողջ ապրելակերպով էր ապրում, սակայն 13 տարեկանում նրա օրգանիզմում ինչ-որ բան խառնվեց իրար` աղջկա մոտ անորեքսիա առաջացավ:
Նա անդադար նիհարում էր, անընդհատ հիվանդանոցում էր, սակայն 20 տարեկանում նրա վիճակն այնքան վատ էր, որ ապրելու հույս չկար: Աղջիկը 25 կիլոգրամ էր կշռում եւ նման էր քայլող կմախքի:
Սակայն աղջկան հաջողվեց ապրել: Նրա օրգանիզմում ասես ինչ-որ բան հրաշքով փոխվեց: Բրիտանին սկսեց գիրանալ: Ոգեւորված արդյունքով` նա իրեն ոչ մի ուտելիքում չէր մերժում: Արդյունքում ընդամենը մեկ տարի հետո Բրիտանին կշռում էր ուղիղ 100 կիլոգրամ:
Հիմա էլ Բրիտանիի կյանքում նոր խնդիրներ սկսվեցին` ինչպես ազատվել ավելորդ քաշից: Հավաքելով իրեն` աղջիկն իր համար որվա եւ սննդակարգի ռեժիմ սահմանեց եւ այժմ հասել է իդեալական քաշի: Բրիտանին, ում ծնոնղներն ընդամենը 6 տարի առաջ պատրաստվում էին նրա թաղմանն ու անգամ գերեզմանոցում տեղ էին պատվիրել, այսօր շատ երջանիկ է, պատրաստվում է թողարկել իր գիրքը` «Անվտանգություն` թվերում: 25-ից 100, իմ պայքարը օրգանիզմի խանգարման դեմ» վերնագրով:
Այժմ նա ակտիվ կյանքով է ապորւմ, զբաղվում է թենիսով եւ բոլորին խորհուրդ է տալիս չվհատվել: Աղջկա համոզմունքն է` անելանելի իրավիճակներ չեն լինում: