Մեղավորը ես եմ. Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունը /վիդեո/
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:3 հաշվով Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում: Այդպիսով, Ալբանիան հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրո-2016-ին:
Հարկ է նշել, որ 3 գնդակներից երկուսը ինքնագոլ էին: Խաղի 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը: 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ Արզումանյանը:
Ավելի ուշ գոլի հեղինակ դարձավ Արմանդո Սադիկուն:
Խաղից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային թիմի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նշեց, որ ամեն ինչում ինքն է մեղավոր:
«Ամեն ինչ շատ վատ էր: Ես եմ դրա մեղավորը: Մենք՝ բոլորս, շատ վատն էինք և «անթասիբ» ֆուտբոլ խաղացինք: Շատ վատ աշխատեցինք»,- ասաց նա` լրագրողների այլ հարցերին չպատասխանելով: