11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Խոստանում են արտակարգ գործողություններ անել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նպատակն է մոբիլիզացվել և օր առաջ ձերբազատվել հանցավոր ռեժիմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր Հայաստանի» խորհրդի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: Նա տեղեկացրեց, որ փրկության ճակատը կներառի ընդդիմադիր տարբեր գործիչների, իսկ ճակատի ներսում որոշումները կկայացվեն կոլեգիալ կերպով:

Խորհրդի մեկ այլ անդամ Գարեգին Չուքասզյանն էլ երկրի իրավիճակն արտակարգ համարեց, քանի որ, ըստ նրա, վիրահատական գործողությունն է իրականացվում երկրի կառավարման հիմքերի վրա, այն էլ՝ երկրի ժողովրդին թմրեցնելու միջոցով: Նա նշեց, որ հարկ կա մեկ անգամ ևս բարձրաձայնելու, որ գոյություն ունեն ուժեր, որոնք գիտակցում են, որ այդ վիրահատությունը պետք է որպես պատասխան ստանա իրենց կողմից արված արտակարգ գործողություններ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ