18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բեկումնային հանրահավաք է լինելու

Դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Սահմանադրության փոփոխությունների  ներկայացված նախագծի հանրաքվեն։ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքար սկսած հասարակական –քաղաքական ուժերը , սակայն չեն պատրաստվում լռել։

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մշակած պայքարում ծրագրային փոփոխություններ չեն եղել, քանի որ իրենց համար սպասելի էր, որ Սերժ Սարգսյանը  քվերակության օրվա մասին հայտարարությամբ պետք է հանդես գար։

«Մենք պատարստվում ենք հոկտեմբերի 30-ին տեղի ունեցող հանրահավաքին, որը բեկումնային հանրահավաք է լինելու»,- նշեց  Հովհաննիսյանը։

Նա վստահեցրեց, որ հոկտեմբերի 30-ին կարևոր որոշում է ընդուվելու, որից էլ կախված է լիելու հանրաքվեի ճակատագիրը. «Հոկտեմբերի 30-ին պետք է վերջնական որոշումներ ընդունվեն, այդ որոշումից հետո իրավիճակ է փոխվելու, շարժումը նոր թափ է ստանալու»։

Նախաձեռնության անդամները Երևանից բացի Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքար  են տանելու նաև մարզերում։

«Ւնչպես Երևանում, այնպես էլ մարզերում մենք մարդկանց տեղեկացնելու ենք, իրազեկելու ենք թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում այս բարեփոխումները ։ Մարզերից Գյումրիում ենք եղել և շատ գոհ ենք ժողովրդի ակտիվությունից»,- փաստեց նախաձեռնության անդամը:

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը միացել է նաև «ՈՉ»-ի ճակատին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ