29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մարդասպանին կարտահանձնեն Հայաստան

Ինչպես տեղեկացրել էինք, 2015 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր սպանությունը կատարելու մեջ […]

Մոսկվայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռում մարդ է մահացել

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ուղեւորներից մեկը համացել է։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Սիմֆերոպոլ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարում։ 1959 թվականին ծնված ուղեւորը վատացել է եւ մահացել սրտի կանգի արդյունքում։   Ոստիկանությունները այժմ ստուգումներ են իրականացնում։

Այսօր Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր անվանի թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանը կդառնար 57 տարեկան։ Անվանի թարգմանչի ծննդյան օրը լույս է տեսել Սամվել Մկրտչյանի՝ 23 տարեկանում Շեքսպիրից արած առաջին թարգմանությունը՝ «Միջամառային գիշերվա երազը»: Սամվել Մկրտչյանը մտադիր էր այն տպագրել 2015-ին, սակայն չհասցրեց… Գրքի խմբագիրն է Հակոբ Մովսեսը։ Այսօր, Սամվել Մկրտչյանի ծննդյան օրը, Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել և ցուցադրելու է «Բաբելոնյան դռներ […]

Արտաշատի ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արարատի մարզի բնակիչ Մակար Անտոնյանից ստացվել է գրավոր հաղորդում առ այն, որ կինը 2015թ. հունիսին հղիացել է և 2016թ. հունվարի 30-ին տեղափոխվել «Արտաշատ» […]

Մեր համաքաղաքացիները պետք է իմանան, թե ուր է ուղղվում Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման․ Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի Ֆինանսական, Եկամուտների հաշվառման և գանձման, ինչպես նաև Գնումների վարչությունների աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել են վարչությունների կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունները: Քաղաքապետն ընդգծել է թափանցիկ գործելաոճով աշխատանքի շարունակականության ապահովման կարևորությունը և հավելել, որ ֆինանսական մասով քաղաքապետարանի գործունեությունը պետք է հավուր պատշաճի ներկայացվի հանրությանը՝ մշտապես պարզաբանումներ տրամադրելով ինչպես լրատվամիջոցների […]

Իսրայելը կարող է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր է իսրայելական բնական գազի արտահանումը Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած  2016թ. էներգետիկայի համաժողովի շրջանակներում մամուլի ասուլիս կազմակերպած Շթայնիցը մասնավորապես ասել է. «Այս նախագծի կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որ երկու երկրների միջև եղած դիվանագիտական հարաբերությունները […]

Գյումրու կենդանաբանական այգու կենդանիները կապաստանեն Եվրոպայում

Այսօր ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը հայտնել է, որ արդեն հստակ է, թե արջերն՝ Ռումինիա, իսկ  առյուծները՝ Մեծ Բրիտանիա կտեղափոխվեն: «Երկու արջ և երեք առյուծ անմխիթար պայմաններում էին հայտնվել՝ պայմանավորված սեփականատիրոջ ֆինանսական վիճակի վատթարացմամբ: Այսօր խնդիրը լիարժեք կարգավորում է ստացել` շնորհիվ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»­ի, համաշխարհային, տեղական գործընկերների համագործակցության: Արջերը տեղափոխվել են […]

Գասպարիի գործը չափազանց կարևոր է ՄԻՊ-ի համար/վիդեո/

Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանը այսօր՝ փետրվարի 25-ին  լրագրողների հետ զրույցում, նշեց, որ հետևողական է լինելու Վարդգես Գասպարիի գործի հետ կապված, քանի որ դա համարում է չափազանց կարևոր: Թաթոյանը տեղեկացրեց, որ Վարդգես Գասպարիի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված շրջանակներում ընթացքի հարցը լուծվի, քննարկվի: Մանրամասները՝ տեսանյութում

Իրականացվել են քարաթափման աշխատանքներ

Փետրվարի 25-ին Երևանի Արմենակյան փողոցի սկզբնամասում իրականացվում են քարաթափման աշխատանքներ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Ժամը 13.55-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի փակ է: Արդեն ժամը 14.15-ի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են , որ  ճանապարհը բացվել է:  

Ի՞նչ եք պաշտպանում. բողոքող քաղաքացիները՝ նորանշանակ ՄԻՊ-ին /վիդեո/

«Թազա պաշտպան, ի՞նչ եք պաշտպանելու», -այս հարցադրմամբ  դիմավորեցին Կառավարության մոտ բողոքող  քաղաքացիները նորանշանակ ՄԻՊ  Արման Թաթոյանին: Նրանցից յուրաքանչյուրը Թաթոյանին փորձում էր ներկայացնել իր խնդիրը: Թաթոյանը խոստացավ բողոքող քաղաքացիներին, որ նիստի ավարտից հետո կիջնի և կզրուցի նրանց հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված