29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գազի գինը Հայաստանի համար կնվազի 15-20 տոկոսով. Սիմոնով

Այսօր «Անդրկովկասի Եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղանի ժամանակ Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հայտարարել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար, հնարավոր է, նվազի 15-20 տոկոսով: Վերջինս անեւ նկատել է, որ ակնհայտ է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այնքան էլ կոմֆորտային չէ այն սակագների ֆոնին, որ գործում են […]

Կպայքարի

Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ նշեց, որ երեկ կնքված` ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագրի շրջանակներում նախանշվել են սահմանադրական փոփոխություններից բխող  քաղաքականության ուղղությունները և անելիքները, ինչպես նաև շուկայական տնտեսական քաղաքականության անելիքները, որոնք ենթադրելու են նոր ծրագրեր ու բարեփոխումներ, հետևաբար` առաջին անելիքը, ըստ Մինասյանի, նման ռազմավարական փատաթղթի ստեղծումն է լինելու, […]

80-ամյա Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնացել է

80-ամյա հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնացել է։ Սա դերասանի երրորդ ամուսնությունն է։ Ջիգարխանյանի ընտրյալը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է։ Հարսանիքը տեղի է ունեցել Մոսկվայում, ներկա են եղել զույգի միայն ամենամտերիմ ընկերները։   Հարկ է նշել, որ զույգն արդեն 15 տարի է՝ հանդիպում է, իսկ նախորդ տարի Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես բաժանվեց երկրորդ կնոջից՝ Տատյանա Վլասովայից։

«Լավ կլինի՝ մարդն ամեն օր սև խավիար ու կարագ ուտի»

Այսօր Արամ Մանուկյանը հարց ուղղեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ փորձելով հստակեցնել՝ արդյո՞ք ՀԷՑ-ի պարտքը կարող է ազդել էլեկտրաէներգիայի սակագնի վրա կամ ինչո՞ւ է Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում և այլ երկրներում մի քանի անգամ ավելի էժան է էլեկտրաէներգիան, քան մեր երկրում։ Վարդան Այվազյանը պատասխանեց․ «Ամեն երկիր իր մոտեցումն ունի այս հարցի վերաբերյալ: […]

Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 151-րդ տարեդարձի առիթով քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու բազմաթիվ երևանցիների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև […]

Ի՞նչ չափանիշով է առաջնորդվում նորանշանակ նախարարը/վիդեո/

Այսօր` կառավարության նիստից հետո, ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որոշվեց նրան չորրորդ անգամ վստահել ԿԳ նախարարի պաշտոնը: Լևոն Մկրտչյանն ասաց, որ ՀՅԴ Գերագույն մարմինն է հարմար գտել իր թեկնածությունը: Նորանշանակ նախարարը խնդրեց լրագրողներին երկու շաբաթ տալ իրեն, որպեսզի ծանոթանա նախարարության խնդիրներին, որից հետո հանդես կգա ծավալուն խոսքով: Նա նաեւ տեղեկացրեց, այս […]

Մեր որդեգրած սկզբունքներին դեմ չենք գնա․ Վահե Էնֆիաջյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողները հարց ուղղեցին Վահե Էնֆիաջյանին՝ փորձելով ճշտել՝ ԲՀԿ-ից նոր արտահոսք սպասվո՞ւմ է, թե՞ ոչ։ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը նշեց, որ նման խնդիր չունեն, և որ ապագայի մասին կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է. «Մեր որդեգրած սկզբունքներից այն կողմ չենք գնալու։ Մեր գործունեությունը ծավալելու ենք ներդաշնակ, ով համահունչ է համարում մեր գործունեությունը՝ այդ ուղով շարունակում […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 25-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:

Ցեղասպանությունների դատապարտումը կցրի խավարը. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան՝ մասնակցելու «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին,  որտեղ հանդես է եկել ելույթով. «Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական […]

Զորավարը միշտ վիճել է ՀՅԴ-ի հետ. Ամատունի Վիրաբյան

Ազգային Արխիվի տնօրենն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել, որ Զորավար Անդրանիկի փաստաթղթերը պահվում են Հայաստանի ազգային արխիվում.  «Վերջերս ևս գտնվել են նոր փաստաթղթեր ու որոշ անձնական իրեր, որոնք հանձնվել են պատմության թանգարանին»,- հավելելով, որ հույս կա նաև ծանոթանալու ռուսաստանյան փակ արխիվներում պահպանվող նյութերին: Բանախոսն նաեւ նկատել է, որ ցավոք, զորավարի 150-ամյակը նախորդ տարի պետական մակարդակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված