07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել․ Լավրով

Երեւանում ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նշեց, որ Ադրբեջանի արկածախնդրությունը մեծագույն վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին: Նախարարը նշեց նաեւ, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի հարձակման առաջին վայրկյաններից կապի մեջ է եղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ հետո էլ շարբերաբար շփումները շարունակվել են։

«Ուժի կիրառումն անընդունելի է: Բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չունենա, որ կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել»:

Սերգեյ Լավրովն էլ նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հարցով այս ընթացքում պարբերաբար շփումներ ու հանդիպումներ են ունենում, ինչ կարեւոր է երկու երկրների հարաբերությունների համար։ Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

«Սկզբունքորեն գերակա խնդիր է 1994թ.,1995թ. հրադադարի համաձայնագրերի կատարման ապահովումը: Այդ պայմանագրերն անժամկետ են և ենթակա են անհապաղ կատարման: Դրանք պետք է հարգվեն բոլորի կողմից: Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ` համագործակցելու կողմերի հետ»,- ասաց նա։

Լավրովը ցավակցություն հայտնեց ապրիլի սկզբին բռնության պոռթկման հետևանքով զոհվածների հարազատներին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են ռուսական լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց․

«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»։

Անդրադառնալով հիմնախնդրի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը՝ Լավրովը նշեց, որ Թուրքիայի կողմից ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին հնչում։

«Դրանք խնդրի լուծման ռազմական ճանապարհի կոչեր էին։ Դա հակասում է Մինսկի խմբի սկզբունքներին եւ միջազգային հանրության դիրքորոշմանը։ Ցավոք, սովորել ենք Թուրքիայի ներկայիս իշխանությունների նմանօրինակ պահվածքին»։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ