01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շիրակի մարզպետարանի ներդրած խտրականության մասին. ԺԱԱ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը անհերքելի հիմքեր ունի հայտարարելու, որ Շիրակի մարզպետարանը մարզպետարանի շենքում անցած օրերին տեղի ունեցած հանրային նշանակության երկու իրադարձությունների մասին եւ դրանք լուսաբանելու համար մարզում գործող տեղական տասնյակ զլմ-ներից, Հայաստանյան եւ այլ զլմ-ների` Շիրակի մարզում գործող մեկ տասնյակից ավելի թղթակիցներից իրազեկել է համապատասխանաբար` երկուսին եւ մեկին, իսկ մյուսներին չի իրազեկել: Սա մարզպետարանի պաշտոնյաներից մեկը […]

Հայաստանն ու Իրանը քննարկել են շերամաբուծության ոլորտում համագործակցության հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 16-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա է եղել նա և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հայաստանի և Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա, մեր երկրում […]

«Այ համբա’լ, դիշովկա … ». իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից /վիդեո/

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարին հարց ուղղեց  արագաչափերի մասին: Փաշինյանը պնդեց, որ  ոստիկանությանն ուղղված իր հարցումները հիմք են տալիս եզրակացնելու, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը չի նպաստել ՃՏՊ-ների թվի նվազմանը: Պատգամավորը վստահ է, որ ՃՏՊն-երն ավելանում են արագաչափերի տեղադրմանը զուգահեռ: Արփինե Հովհաննիսյանը, սակայն, չհամաձայնեց Փաշինյանի դիտարկմանը` նշելով, որ ՃՏՊ-ների, խախտումների, զոհերի ու […]

Որոնք են աշխարհի ամենաերջանիկ ու դժբախտ երկրները

Համաձայն ՄԱԿ՝ արտաքին կայուն զարգացման մշակման կազմակերպության զեկույցի՝ 2016-ի ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Դանիան։ Նշենք, որ 157 երկրների մեջ Հայաստանը զբաղեցրել է 121-րդ տեղը։ Երջանիկ երկրների շարքում են նաեւ Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան։ Ամենադժբախտ երկրներ են ճանաչվել Սիրիան եւ Բուրունդին։ Մեր հարեւան պետություններից Վրաստանը 126-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 81-րդ, Թուրքիան 78-րդն է։    

«Լրագրողներին անասնական ծեծ տվեցին» /վիդեո/

Այսօր՝ մարտի 16-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը անդրադարձավ քաղբանտարկյալների թեմային: Կոնկրետ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին և Գևորգ Սաֆարանին ՍԴՀԿ ատենապետը համարում է սադրիչներ: «Էն տղան էլ , որ օդամղիչ ատրճանակով կրակեց…եթե դա լիներ Ֆրանսիայում և տղամարդը կրակեր ոստիկանության ներկայացուցչի վրա, ապա նրան կխոցեին մարտական զենքով»,-ասաց Նարեկ Գալստյանը: Անդրադառնալով ոստիկանության […]

Մահացել է Տեր Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 15-ին կյանքի 81-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տեր Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ […]

Ստամբուլում թալանել են հայ պրոֆեսորի առանձնատունը

Թուրքիայում կողոպտել են անվանի հայ պրոֆեսոր, 77-ամյա Հակոբ Քոթողյանի առանձնատունը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hürriyet» պարբերականի կայքը՝ մարտի 15-ին ժամը 15:00-ի սահմաններում երեք դիմակավոր անձիք ներխուժել են Քոթողյանի՝ Ստամբուլի Էմիրգան շրջանում գտնվող առանձնատունը, գրում է Ermenihaber.am-ը: Նրանք կապել են հայ պրոֆեսորի կնոջ՝ 63-ամյա Սյուզան Քոթողյանի ձեռքերն ու ոտքերը և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Այնուհետև հափշտակելով պահարանում […]

Դավիթ Լոքյանը վստահեցրեց…

ՀՀ Տարածքային կառավարման և  զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրադարձավ այն հարցին, թե  այս ընթացքում ինչ փոփոխություններ են  եղել մարզերի, մարզպետների հետ կապված: «Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել, ինչպես ինձ մոտ, այնպես էլ վարչապետի, տրվել են հանձնարարականներ` նոր ծրագրերն իրականացնելու, դրանց տեմպերն արագացնելու վերաբերյալ»: Դավիթ Լոքյանը վստահեցրեց, որ իր ղեկավարած կառույցը ընտրական գործընթացներին […]

Հայաստանը Կիպրոսի և Հունաստանի հետ ստորագրել է կրթության ոլորտում համագործակցության պայմանագրեր

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտ 15-ին կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում` ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և […]

Վերաքննիչ դատարանի դիմաց «թեժ» է

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Գևորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու բողոքը: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատարանի դիմաց ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակիցա է ընթանում: Հիշեցնենք, որ նախորդ դատկան նիստին դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը` խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի