15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՊԿ անդամ-պետություններից ռուս կանանց շրջանում է մեծ թմրամոլության մակարդակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից այսօր Երևանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող 4-րդ խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մենք հասկանում ենք, որ կա թմրամոլության բավական բարձր տոկոս, ուստի, տեսնում ենք, որ ուժային կառույցների հետ համատեղ խնդրի դեմ պայքարելու հեռանկար կա»,- իր բացման խոսքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կարևորելով թմրամոլության բուժման նորագույն մեթոդների հայտնաբերումը:

Նիկոլայ Բորդյուժան նշեել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգտագործել անդամ-պետությունների խորհրդարանական հարթակները՝ թմրամոլության դեմ պայքարի համար հիմք հանդիսացող օրենսդրությունները համատեղելի դարձնելու համար: «Ես տեսնում եմ մեծ աշխատանք, որը պետք է առաջիկայում իրականացնել»,- նշել է Ն.  Բորդյուժան:

Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանն հայտնել է, որ Հայաստանում թմրամոլության բուժման համար դիմում են երկու տեսակի մարդիկ՝ նրանք, ովքեր ուզում են բուժվել և նրանք, ում հայտնաբերում են իրավապահ մարմինները:

«Հայ և ղրղզ կանայք իրենց երևի ավելի պատշաճ են պահում, ռուս կանայք երևի այդպիսին չեն»,- կատակել է ՌԴ նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Եվգենի Բրյուն` հավելելով, որ  հավանաբար մենթալիտետն է թվերի տարբերության պատճառը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ