14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարկերը վզիս՝ տոկոսը ֆռումա. խաղողագործները կդիմեն ծայրահեղ քայլի

Երեկ՝ մայիսի 17-ին ՀՀ կառավարության , ավելի ուշ նաև  նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակիցա իրականացնող խաղողարգործներին նախագահականից խոստացել են, որ չորեքշաբթի օրը կստանան մթերած խաղողի դիմաց իրենց հասանելիք գումարները:

«Նախագահականի նամակաների բաժնի աշխատակից տիկին Աիդան մեզ հայտնեց, որ վերջնաժամկետի մասին փոխնախարար Ռոբերտ Մակարյանն է իրենց տեղեկացրել: Ախր մենք այլևս չենք հավատում, այդ վեչջնաժամկետներին Ինչպես միշտ մեզանից ժամանակ պահանջեցին ու խոստում տվեցին »,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց խաղողագործներից Վարդանը:

Խաղողագործները նշում են, որ եթե չորեշաբթի օրն էլ խաբեն, իրենք արդեն փակելու են Երևան-Արտաշատ ճանապարհը:

«Սաղ տարին տանջվեմ, արևի տակ ճռռամ ու էսօր վարկերը վզիս՝ տոկոսն էլ ֆռումնա, հազար պրոբլեմով չենք ապրում՝ գոյատևում ենք: Ճար չկա ստիպված կդիմենք ուրիշ քայլերի»,-նշեց խաղողագործը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կառավարության մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղցրաշենցիներ, ովքեր պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործներին ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Կառավարության առջև մեկ ժամից ավել ցույց անելուց հետո քաղցրաշենցի մի քանի խաղողագործների հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկմանը մասնակցեց նաև «Վինարի» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու գործարանի տնօրենը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ