Հայաստանը պատռել է Ադրբեջանի դիմակը /վիդեո/
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ մայիսի 23-24-ը Աթենքում կայացած ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
‹‹Այնտեղ զեկույցներն այբբենական կարգով են հնչում: Սկզբում ելույթ է ունենում Հայաստանը, ապա Ադրբեջանը: Ադրբեջանը սովոր է մի բան գրել, բայց է պահն օգտագործել ու բանավոր ելույթի ժամանակ ասել բոլորովին այլ բան:
Մենք քննարկեցինք, որոշեցինք, որ պիտի ելույթ չունենանք, փոխարենը իրավունք ունենանք քննարկման ընացքում արձագանքել››, – նշեց Հովհաննես Մարգարյանը:
Մարգարյանը շեշտեց՝ հանձնաժողովի նիստի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ պնդելով, թե բազմաթիվ ադրբեջանցիներ փախստական են դարձել ՀՀ-ի ու Արցախի ագրեսիագի պատճառով:
‹‹Ադրբեջանցիները մեր երկու երկրները ագրեսոր երկրների շարքին դասեցին: Հետո ձայնի իրավունք խնդրեցինք: Մինչև Թուրքիային ձայն կտրվեր, մեզ ձայն տրվեց: Մենք հակադարձեցինք, նշեցինք, որ ակնհայտ է՝ կեղծ սադրանքներ են հնչում: Մենք ադրբեջանցիների դիմակը պատռեցինք: Կարծում եմ՝ բոլորի կողմից դա ընկալվեց, քանի որ մենք փաստերով էինք խոսում: Ադրբեջանցիները գիտե՞ք ինչի են ընդունակ. նրանք կարող են քնած մարդուն կացնահարել, տարեցներին խոշտանգել, ականջները կտրել…. Ահա թե ինչի են ընդունակ նրանք››: