Կողմերը զլանում էին արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել
«Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները» թեմայով հարցազրույց-ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նշեց, որ մինչ ապրիլյան ռազմական գործողությունների սկիզբը հայկական կողմն ուներ անորոշ ու անկայուն ապագա ունեցող ստատուս քվո, իսկ այժմ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում մենք ունեցանք ցավալի մարդկային կորուստներ, անընդունելի տարածքային կորուստներ և տարածքների հանձնման բացվող հեռանկար։ «Այս ամենը ոչ միայն այդ քառօրյայի, […]




































