05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Միության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Թեշը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա մեր երկրում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում ջանք չի խնայի հետևողականորեն զարգացնելու Հայաստանի և Ավստրալիայի միջև բարեկամական հարաբերությունները: Հաջողություններ մաղթելով դեսպան […]

Պատերազմը կավարտվի միայն Բաքվի կամ Երեւանի կատարյալ ջախջախման դեպքում /վիդեո/

«Որքան ուզում ես զինադադար կնքիր, մեկ է, մինչև Բաքուն կամ Երևանը չտապալվեն, հակամարտությունը չի լուծվելու: Բայց եթե Երևանի տապալմամբ նոր ցեղասպանություն է լինելու, ապա Բաքվի տապալմամբ նոր, անկախ պետություններ են ստեղծվելու՝ Թալիշստան, Լեզգիստան և այլն»,-այսօր՝ մայիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, Վովա Վարդանովը: մանրամասները՝ տեսանյութում:

800 հեկտարը ինչ-որ մի գյուղի կեսի չափ է. Ռուստամ Գասպարյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանն  անդրադարձավ  Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական կողմը ԼՂՀ-ում ունի 800 հեկտարի կորուստ: Գասպարյանը հաստատեց դա`  նշելով, որ այդ տարածքները լուրջ ռազմավարական կարևորություն չունեն: «800 հեկտարը դա ինչ-որ մի գյուղի կեսի չափ է, բայց դուք հաշվի չեք առնում, որ ազատագրված է 7 շրջան` Ղարաբաղի հետ միասին»,- […]

Աշակերտուհուն վերջին զանգի օրը բռնաբարել են

Երեկ Երեկոյան Սանկտ Պետերբուրգի ոստիկանություն է դիմել 16-ամյա Դիանայի մայրն ու ասել, որ իր դստերը բռնաբարել են։ Աղջկան այդ վիճակում հայտնաբերել են նրա ընկերները՝ տեղի բնակելի շենքերից մեկի տանիքին։ 16-ամյա աղջիկը երեկ տոնել է իր վերջին զանգն ու ծննդյան օրը։ Այժմ նա ծանր վիճակում հիվանդանոցում է, գիտակցությունը մշուշված է, այդ պատճառով ոչինչ չի հիշում։ Ոստիկանությունը […]

Սա խաղ անել է, սա բյուջեի քննարկում չէ. Հրանտ Բագրատյան

ԱԺ-ում այսօր շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ներկայացրեց Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարություններին հատկացված ֆինանսները: Նա տեղեկացրեց, որ Գյուղատնտեսության նախարարությանը նախորդ տարի հատկացվել է 13 միլիարդ դրամ: Դրա արդյուքում  իրականացվել է 22 ծրագիր: Նախարարությունը նախորդ տարի միջոցներ է ստացել նաև պահուստային ֆոնդից՝  1,71 միլիարդ դրամ: Իսկ Բնապահպանության նախարարությանը նախորդ տարի […]

Ես Մանվել Գրիգորյանի թալանը չեմ տեսել. Ռուստամ Գասպարյան

«Ես Մանվել Գրիգորյանի թալանը չեմ տեսել», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը` անդրադառնալով ԼՂՀ պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությանը, թե պատերազմի տարիներին Մանվել Գրիգորյանը թալանով է զբաղվել: Պատգամավորը խնդրեց Գրիգորյանի վերաբերյալ հարցերն իրեն չուղղել: «Գնացեք, այդ ամենն իրենից հարցրեք, թե որտեղից է հարստացել, ոնց ա հարստացել: Ես չգիտեմ` որտեղից է հարստացել», […]

Նախ հարկավոր է պարզել՝ ով է իսկապես գնացել Արցախ, ով է նստել դիվանին. Նաիրա Զոհրաբյան

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց որոշ օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է կարգավորվեն այն կամավորների խնդիրները, ովքեր  մեկնում են Արցախ՝ առաջնագիծ:  Արտեմ Ասատրյանը  շեշտեց՝ հարկ է մտածել այնպիսի մեխանիզմ, որ վերջիններս գործատուի հետ խնդիրներ չունենան, աշխատանքից չազատվեն: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով այս նախագծին՝  ասաց՝ […]

ԱԺ-ում կողմ քվեարկեցին մի շարք նախագծերի

ԱԺ-ում այժմ քննարկում են  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը: Վերջինս տեղեկացրեց՝ նախագծով առաջարկվում է թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը: «Ողջ աշխարհում իրականացվում է անալոգային հեռարձակում և գործող ռադիո անալոգային հեռարձակման համակարգն […]

«Անվերջության ժապավեն» հուշարձանը տեղափոխվել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան /ֆոտո/

Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Անվերջության ժապավեն»՝ ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանը  վերին՝ դեռևս կանգուն մնացած հատվածը մայիսի 17-ի ուժեղ քամու հետևանքով վնասվել էր: Օրեր առաջ Henaran.am-ը անրադարձել էր հուշարձանի ներկայիս վիճակին եւ հետագա ճակատագրին (տես` Ճանապարհաշինարարի կինը թեւերը պարզած օգնություն է խնդրում),  սակայն  Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում […]

Գերմանիայի հյուպատոսության դիմաց թուրք ազգայնականներ բողոքել են ցեղասպանության օրինագիծը Բունդեսթագ բերելու դեմ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև հավաքված մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգ բերվախ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի: Ըստ թուրքական «Haber24.com» լրատվական կայքի` ակցիա իրականացնող խմբի անդամները հիմնականում եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) տեղի ունեցած «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործից հայտնի տխրահռչակ թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված