22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում դուրս է եկել եզրափակիչ

Շվեյցարական Բեռն քաղաքում մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը, որտեղ մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան պատանի մարմնամարզիկները:

Հայաստանը պատանիների մրցապայքարում ներկայացնում էր Արթուր Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բազմամարտում և 77,765 միավորով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: Ավետիսյանը չի մասնակցի բազմամարտի եզրափակչին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Օղաների վարժությունում Ավետիսյանը 14,166 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ նա իրավունք է ստացել մասնակցել եզրափակչին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ