15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանիան կընդունի Հայոց ցեղասպանության մասի բանաձեւը. Շարմազանով

Հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:

Անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում  հույս հայտնեց, որ Գերմանիան կընդունի Հայոց ցեղասպանությունը: Շարմազանովն ընդգծեց՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ  անցկացված  քննարկումները  թույլ են տալիս նման լավատեսական տեսակետ հայտնել:

‹‹Գերմանիան շարքային երկիր չէ: Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Գերմանիայի մեղսակցության ճանաչումը շատ կարևոր է: Այս քայլը  կարող է օրինակելի լինել ուրիշ երկրների համար:
Առաջ Աստված: Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է նորմալ լինի: Կապրենք, կտեսնենք: Կարծում եմ՝  հունիսի 2-ին մեկս մյուսիս շնորհավորելու առիթ կունենանք››, – ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ