Բռնություն են գործադրել հրամանատարի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել՝ վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. մայիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, վաշտը ստուգելու ընթացքում վաշտի հրամանատար, կապիտան Կ.Խաչատրյանը պարզել է, որ շարքում ալկոհոլ օգտագործած զինծառայողներ կան, որի մասին զեկուցել է […]





































