04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր պետությունն այսօր նման է ասեղի վրա նստած նարկոմանի․ Ջհանգիրյան

«Մեր պետությունն այսօր նման է ասեղի վրա նստած այն նարկոմանին, որն ամեն չափաբաժին ընդունելիս հասկանում է, որ ինքը կործանվում է, բայց միևնույն ժամանակ չի կարողանում հետ կանգնել այդ թույնի չափաբաժինն ընդունելուց, որովհետև իր վիճակը ժամանակավորապես բարելավվում է: Հայաստանը հիմա հայտնվել է այդպիսի կրիտիկական իրավիճակում», – ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում այժմ  քննարկվում է «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

«Մենք կողմ էլ ենք քվեարկել վարկային ծրագրերին, բայց հիմա վտանգավոր սահմանի ենք՝ չենք կարող այդ չափաբաժնից հրաժարվել: Գնում, հասնում ենք անդունդի շեմին: Ասում են` մեզ տալիս են վարկային կազմակերպությունները, բայց չէ՞ որ ինչքան մեզ վարկ են տալիս, մենք այդքան էլ կախման մեջ ենք ընկնում դրսի ֆինանսական կենտրոններից: Իհարկե, կտան, բայց մի օր էլ գալու է տալու ժամանակը: Իրականում Հայաստանին փրկության ծրագիր է պետք»,- ասաց պատգամավորը:

Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշեց՝ Հայաստանին տրամադրվում է 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Վարկային միջոցները տրամադրվելու են Հայաստանի ատոմային էլեկտրակայանին և Երևան ՋԷԿ-ին:

Ըստ այդ համաձայնագրի՝ Երևան ՋԷԿ-ը կմարի նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ բնական գազի իր ունեցած պարտքերը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ