19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գերուն տարել են հոգեբուժարան. Առավոտ

Հայաստանը երեկ Ադրբեջանին է հանձնել Գաթիբա Իբրահիմ-գըզը Ալեքպերովային: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի գերինե­րի, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձ­նաժողովը: 1977 թվականին ծնված Ալեքպերովան հունիսի 7-ին հա­տել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ Տավուշի մարզի Մեհրաբի հատվածում անցել Հայաստանի տարածք: Սկզբում Բաքվում հերքում էին Ալեքպերովայի Ադրբեջանի քաղա­քացի լինելու փաստը, իսկ ավելի ուշ հայտարարեցին, թե նա […]

Նոր նշանակում. Ժողովուրդ

Ավելի քան երեք ամիս է, ինչ ՀՀ նա­խագահի վերահսկողության ծառայու­թյան նախկին պետ Հովհաննես Հով­սեփյանը ղեկավարում է կառավարու­թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, սակայն դեռ չի հասց­րել ամբողջացնել ՊԵԿ կառուցվածքը: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ՀՀ ՊԵԿ միջազգային համագոր­ծակցության վարչության պետի պաշ­տոնում նշանակվել է Հրանտ Գրիգորյանը, իսկ ֆինանսահաշվային վար­չության պետի պաշտոնում նշանակ­վել է Մարգիս Իսրայելյանը: Իսկ ՊԵԿ- […]

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը/ֆոտո/

Հունիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Այցելության շրջանակում խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում: ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է Ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցներում` ներգրավվումը խաղաղապահ ստորաբաժանումներում: […]

Սահմանամերձ գյուղերին երկինքն էլ հարվածեց. վնասի չափը ճշտվում է

Ըստ հունիսի 10-ի ռադիոլոկացիոն տվյալների՝ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Շուռաբատ, Մարմարաշեն, Առափի, Լուսաղբյուր, Արագածոտնի մարզի Ակունք, Թաթուլ, Կանաչ, Սորիկ, Հակո, Տավուշի մարզի Լուսաձոր, Լուսահովիտ, Գետահովիտ, Գանձաքար, Պառավաքար, Վարագավան, Իծաքար, Չինչին, Նավուր, Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր, Չորաթան, Մովսես, Չինարի, Վերին, Ծաղկավան, համայնքների, ինչպես նաև Իջևան ու Բերդ քաղաքների տարածքներում: Նշված տարածքները չեն վերասկվում ԱԻՆ […]

Ցուրտ հունիսի նոր անակնկալները

Հանրապետության տարածքում` Հունիսի 11-ին շրջանների զգալի մասում, 12-ին Վայոց ձորում և Սյունիքում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 13-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան`  2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ին էապես չի փոխվի, […]

Ղարաբաղցիներին հիշեցնում են. 168 Ժամ

Հարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ -Պարոն Դուբնով, այն բանից հետո, երբ Գերմանիայում Ադրբեջանի նախագահ Ալիևն ու Գերմանիայի կանցլեր Մերկելը գլ­խավոր դերակատարություն շնորհեցին Ռու­սաստանին ԼՂ հակամարտության կարգա­վորման գործընթացում, ԵԱՀԿ ԱԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց տվեց և խոսեց շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության մասին ըստ էության, հերթական նախագահական հան­դիպումից առաջ: Ի՞նչ է, ըստ Ձեզ, Ենթադր­վում […]

Իրանը զգուշացնում է

Օրերս Թուրքիայում տեղի ունեցած հերթական պայթյունների առթիվ Իրանը զգուշության կոչ է արել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին:  Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Անկարայում Իրանի դեսպանատունը իրանական մամուլում  հայտարարություն է տարածել,  որով կոչ է արվում Թուրքիա այցելող իրանցիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից: Հայտարարությունում Իրանի քաղաքացիներին նաև խորրհուրդ է տրվում հետևել թուրք պաշտոնյաների անվտանգության հրահանգներին, իսկ խնդիրներ առաջանալու […]

Նոր սպառնալիք. 168 Ժամ

Վերջին երկու օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ խմորումներ են ընթանում: Նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հայտա­րարեց, որ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու եռակողմ հանդի­պում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, ապա մի քանի ժամ անց հերքեց այդ հայտարարությունը: Երեկ, սակայն, ՌԴ նախագա­հի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռուսական կողմն աշխատում է այղ հանդիպման նախապատրաստման […]

ԼՂՀ պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գցում են. Ժամանակ

Երեկ ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարար­ման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպումից հետո «Լեւոն եւ Լամարա» դեղատների տնօրեն Գեղամ Մոսինյանը «ժամանակին» ասաց, որ պատերազմական խառը շրջա­նում զանգել են եւ իրեն ասել, որ ստերիլ ձեռնոցների մատակա­րարումն ավելացնի, իսկ այժմ երկու անգամ ավել ապրանքը նույն գնով են ուզում ձեռք բերել: Նշենք, որ հանդիպման ըն­թացքում մտահոգություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի