Մեր արժեհամակարգը եվրոպական արժեհամակարգի բաղկացուցիչ մաս է. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել խորհրդի հերթական հավաքն անցկացնելու նպատակով: Հանրապետության նախագահը ողջունել է Եվրոպայում երիտասարդական կազմակերպությունների համագործակցության մեծ հարթակ հանդիսացող կառույցի անդամներին եւ հույս հայտնել, որ հարյուրից ավելի ազգային երիտասարդական խորհուրդների եւ միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցող կառույցի երեւանյան հավաքը կլինի արդյունավետ, երիտասարդները նաեւ […]





































