06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերջին հրաժեշտը Գեղամ Գրիգորյանին

Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության  ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար  Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, […]

Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա տևական բքի հետևանքով մարտի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության  մյուս  ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին` կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-25-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր […]

Ընտրողներին էլ վարորդների պես. Հայկական Ժամանակ

Իշխանական աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ ավտոմայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով, պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը: ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջներից մեկն էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի եւ պահպանվի, հնարավորություն տալով միջադեպերի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց: […]

Ադրբեջանական կողմը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում […]

Ուղեւորն ինքնաթիռում ածելիով կտրել է կոկորդը

Երեկ «Մոսկվա»-«Գրոզնի» թռիչքն իրականացնող ինքնաթիռում ուղեւորը փորձել է ինքնասպան լինել։ Չեչնիայի երիտասարդ քաղաքացին ածելիով կտրել է կոկորդը։ Տղային առաջին օգնություն են ցուցաբերել ինքնաթիռում, դադարեցրել են արյունահոսությունը, ապա վայրէջք կատարելուն պես տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Թե ինչն է եղել ինքնասպանության փորձի պատճառը, առայժմ հայտնի չէ։  

«Պետք է դրան գործուղի վանք». Հրապարակ

Գորիսի ոստիկանապետի շուրջ ծավալված սկանդալային միջադեպի շուրջ թերթը զրուցել է նախկին ոստիկան, Ոստիկանության Գորիսի վետերանների միավորման նախագահ Ռոբերտ Հակոբյանի հետ: -Նախկինում էլ են եղել դեպքեր, երբ ոստիկանները մարդ են ծեծել-ջարդել: Ինչո՞վ է իրավիճակը փոխվել: -Սա դուք ծեծուջարդ եք համարում: Հզոր դատախազությունը, ՀՔԾ-ն, ոստիկանությունը, տաղանդավոր քննիչները նյութերը կուսումնասիրեն, կզեկուցեն, ինչպես պետք է: Ողբերգություն է սա, իսկ […]

Ցնցումներ են գրանցվել

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390: Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում […]

Խոստովանել են. Ժողովուրդ

Մարտի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին գրություն էր ուղարկել Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետեւելու մասին. «Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետեւել են ինձ»: Պատգամավորը ակնկալում է ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը` ովքե՞ր են հետեւել իրեն եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի: Զինված են եղել […]

Օբամայի կրքոտ տանգոն գեղեցկուհու հետ /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով գտնվում է Արգենտինայում։ Գալով Արգենտինա՝ Օբաման որոշել է մի լավ ուրախանալ ու լիցքաթափվել։ ԱՄՆ նախագահը եւ առաջին տիկինը տանգո են պարել արգենտինացի պրոֆեսիոնալ պարողների հետ։ Պարողները նախ իրենք են ցուցադրել իրենց գեղեցիկ պարը, ապա մոտեցել են ամուսնական զույգին ու հրավիրել պարի։ Օբաման սկզբում հրաժարվել է, ապա հանձնվել ու ուղղվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված