15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շնորհակալ և երախտապարտ եմ քեզ, իմ Սեր

Այսօր Յուրի Բախշյանը դարձավ 69 տարեկան: Ծնունդդ շնորհավոր իմ լավ, իմ կյանքի ընկեր, իմ կես, իմ երեխաների հրաշալի հայր, իմ միակ Սեր: Ափսոս, որ արդեն 16 տարի է դու երկնքում ես ապրում, ես՝ երկրի դժոխքում, որքա՜ն եմ քեզ կարոտել, որքա՜ն են մեր երեխաներն ու թոռները քեզ կարոտել:Դու միայն Արփիին հասցրեցիր գրկել, Արփին արդեն 20 տարեկան է, ֆրանսիական համալսարանի չորրորոդ կուրս փոխադրվեց, քննությունները շատ լավ հանձնեց:

Մենք արդեն յոթ թոռնիկ ունենք, Յուրա ջան: Մեծ մխիթարություն է, մխիթարվում եմ նաև նրանով, որ մեր ամբողջականությունը չենք կորցրել, ես այսօր էլ զգում եմ քո ներկայությունը, քո ամուր թիկունքն ու հովանավոր ոգին: Ես ամուր եմ քեզանով:

Շնորհակալ և երախտապարտ եմ քեզ, իմ Սեր, իմ հրաշալի ու անկրկնելի Մարդ: Ծնունդդ շնորհավոր Յուրա ջաաաաաաաաաաաաաաան: Գրում է Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ