Դավադիր կրակոցներ Մովսես գյուղի վրա. ադրբեջանական զինուժը կրակ է բացել երեխաների ուղղությամբ
Երեկ ժամը 17-ն անց 10-ին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը։ Տեղեկությունը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց սահմանային Մովսես գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը: Նշենք, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան: «Աստված մեզ հետ է: Ոչ ոք […]





































