Ինչպիսի առաջարկ կարող է անել Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ու ողջ երկիրը համակած սպասումի ֆոնին աչքի է զարնում իշխանության բոլոր ճյուղերի համառ լռությունը: ՀՀԿ-ականները վրիպում ունեցան հուլիսի 17-ի առավոտյան մի քանի էմոցիոնալ հայտարարություններ անելու, որից հետո նախագահականի հրահանգով անմիջապես լռության ուխտ հայտարարեցին:
2008թ. մարտի 1-ից հետո իր երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը խոստանում էր կոտրել երկրում ձեւավորված «չհասկացվածության պատը» երկխոսության ձեռք մեկնելով հասարակությանը: Միանշանակորեն մերժելով ընդդիմության ու նրա առաջնորդի հետ դեմ առ դեմ բանակցությունների ճանապարհով քաղաքական շիկացած մթնոլորտը հանգուցալուծելու տարբերակը Սարգսյանը նախընտրեց ստեղծել տարբեր ձեւական հարթակներ
` ապահովելու համար հասարակություն-իշխանություն «երկխոսությունը»:
Դրանցից մեկն էր, օրինակ, Հանրային խորհուրդ կոչված անհասկանալի գործառույթ իրականացնող կառույցը, գրպանային կուսակցությունների հետ անցկացված հանդիպումները եւ այլն, որոնք որեւէ դրական նշանակություն չունեցան եւ չէին էլ կարող ունենալ ներհայաստանյան լարվածության թոթափման գործում:
Օգտագործելով իր նախագահության առաջին շրջափուլը արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռք բերելու վրա Սարգսյանին հաջողվեց հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությամբ մաշեցնել ընդդիմադիր շարժումը: Ընդդիմադիր դաշտի
` ամայացած լինելու առաջին իրական ապացույցը եղան 2013թ. նախագահական ընտրությունները, երբ Սարգսյանը, որեւէ լուրջ մրցակից չունենալով հեշտությամբ ապահովեց իր իշխանության պահպանումը: Եռյակ-քառյակների դեմ հաջող օպերացիաներից հետո նա առանց դժվարության անցկացրեց նաեւ էմոցիոնալ հայտարարություններ անելու, որից հետո նախագահականի հրահանգով անմիջապես լռության ուխտ հայտարարեցին: Ընդդիմադիր դաշտի’ ամայացած լինելու առաջին իրական ապացույցը եղան 2013թ. նախագահական ընտրությունները, երբ Սարգսյանը, որեւէ լուրջ մրցակից չունենալով հեշտությամբ ապահովեց իր իշխանության պահպանումը: Եռյակ-քառ- յակների դեմ հաջող օպերացիաներից հետո նա առանց դժվարության անցկացրեց նաեւ
իր ցանկացած Սահմանադրությունը՝ 2018- ից հետո իշխանության լծակները իր ձեռքից բաց չթողնելու միտումով վերացնելով բոլոր խոչընդոտները:
Նախագահության 8 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը երբեւէ ժողովրդի հետ անկեղծ զրույց չի ունեցել: Չհաշված նրա հատուկենտ ու իրենց մռայլությամբ նույնիսկ օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը գրաված հարցազրույցները’ Սարգսյանը ժողովրդի հոգսերից ու նրան հետաքրքրող թեմաներից չի խոսել: Նախընտրելով ձեւական ֆորմատներն ու հարթակները, որոնք լցված են եղել իր հրապարակային կամ ծածուկ համակիրներով’ Սարգսյանը գործնական երկխոսություն չի ծավալել հասարակության հետ: Չխոսելու, հրատապ քննության առարկա հարցերը արհամարհելու կամ հմտորեն շրջանցելու սարգսյանական մարտավարությունը լուծում էր սոսկ ժամանակավոր խնդիրներ’ ատելություն կուտակելով հասարակության ներսում: Քաղաքականապես բացառիկ ինքնանպատակությամբ օժտված այդ մարտավարությունը փակել էր երկխոսության բոլոր դռները: Նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերն էին արդեն եկել այն համոզման, որ 2017թ. խորհրդարանում տեղ ունենալու համար հրապարակային պայքարը դատապարտված է, եւ հարկավոր է խն- դիրը լուծել Սերժ Սարգսյանի հետ առանձին բանակցությունների միջոցով:
Այսօր հարցը, թե ինչու Սերժ Սարգսյանը չի խոսում, օրինաչափ լինելով նորմալ ժողովրդավարական երկրների համար, միանգամայն անհասկանալի է հայաստանյան իրականության պայմաններում: Հայաստանում ավելի քան 18 տարի է, ինչ ընթանում է կեղծ քաղաքական գործընթաց, որն այսօր ընդհատվել է:
Ըստ էության, որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ եթե իշխանությունը զինված գրոհի դիմեց, հանդիպելու է նույնպիսի պատասխանի, ինչը հղի է ծանրագույն հետեւանքներով թե’ երկրի, թե իշխանության համար: Նման իրավիճակում Սերժ Սարգսյանն էլ ասելիք չունի, քանզի անգամ ոսկեղենիկ հայերենով արտաբերված ակադեմիական տեքստերը ոչինչ չեն որոշելու:
Տարիներ ի վեր իշխանությունը բառի իսկական իմաստով մոլորեցրել է հասարակությանն ու մրցակից քաղաքական ուժերին, ուստի նույնիսկ ամենաիրական ու բնական ցանկությամբ արտաբերված խոստումը հավատ չի ներշնչելու: Ցավալի է, որ երկրում հասարակական ու քաղաքական բարոյահոգեբանական մթնոլորտը հասել է նման աղետյալ աստիճանի, սակայն սա է օբյեկտիվ իրականությունը: Որքան շուտ իշխանությունը իրավիճակին մոտենա սթափորեն՝ հաշվի առնելով հասարակության իրական տրամադրությունները, այնքան օգտվելու է Հայաստանը:
Թվում էր՝ 2016թ. անցնելու է 2006թ. նման տաղտուկ ու ձանձրալի որպես 2017թ. սպասվող քաղաքական իրադարձությունների նախապատրաստական փուլ: Սակայն թե' ապրիլյան քառօրյա պատերազմը, թե' հուլիսյան զինված հարձակումը նոր իրավիճակ են առաջացրել երկրում: Կորցնելով պատերազմից հետո փոփոխությունները վերեւից բերելու հարմար պատեհությունը՝ Սարգսյանն այսօր կանգնած է դժվարին ընտրության առաջ:
Զինված խմբի պահանջները կատարել կարծես թե հնարավոր չէ'առնվազն իշխանության ընկալումներով բայց արհամարհելն ու բռնության ուղիով գնալն էլ հաջող ելք չէ: Այսպիսի պայմաններում Սերժ Սարգսյանը պարտավոր է հեղափոխական լուծման գնալ
` ելնելով ոչ թե ապստամբների պահանջներից, այլ հասարակությանը պատած մտահոգություններից ու ազգային-պետական շահերից:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: