Ամենասխալ եւ վտանգավոր ճանապարհը. Իրավունք
«Ստեղծված իրավիճակում երկու հանգուցալուծման տարբերակ կա:
Կամ զինյալները պետք է զենքը վայր դնեն եւ հանձնվեն, որն ամենալավ տարբերակն է, որպեսզի խաղաղ կերպով այս հարցը լուծվի, կամ երկրորդ տարբերակին պետք է դիմել՝ մտնել եւ զինաթափել, որը շատ ան- ցանկալի է` հղի ծանր հետեւանքներով:
Ցավալի է, բայց այս իրավիճակի հանգուցալուծումն այս երկու տարբերակներից մեկն, դա միջազգային փորձն է ասում»: Մեզ հետ զրույցում, անդրադառնալով զինված խմբի կողմից ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, այս տեսակետը ներկայացրեց ԼԴՀ-ից զինված խմբի հետ բանակցելու համար Հայաստան եկած Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազան արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ապա, անդրադառնալով խմբի գործողություններին, Սրբազանը նկատեց.
Ասել եմ, որ այսպիսի ցանկացած ցնցում թուլացնում է մեր երկրի կայունությունը, անընդհատ հայտնվում ենք տարատեսակ խնդիրների առջեւ: Հիշեք մարտի մեկից հետո կատարվող իրադարձությունները ազերիները մտան եւ գյուղ գրավեցին: Այսինքն
` մենք այստեղ տաս զոհ տվեցինք, նրանք գյուղը գրավեցին, ու այնտեղ էլ զոհ տվեցինք, երբ ստիպված հակագրոհով հետ վերցրեցինք գյուղը: Նորից եմ կրկնում, շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Հայը հայի արյուն չպետք է թափի, պետք է աշխատենք որքան հնարավոր է, միշտ պահպանենք կայունությունը:
Ես կոչ եմ անում համայն հայությանը, որպեսզի ազգովի մեկ լինենք, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ: Միասնական հոգով, ոգով, մարմնով: Առհասարակ չպետք է թույլ տալ, որ հայը հայի վրա ձեռք բարձրացնի: Բռնության ճանապարհով իշխանափոխություն անել, քաղաքական փոփոխությունների դիմել դա ամենասխալ եւ վտանգավոր ճանապարհն է, որը հատկապես մեզ
` հայերիս համար ընդունելի չէ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: