18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հովիկ Աբրահամյանը ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահին

  Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին:   Անդրադառնալով հայ-լատվիական հարաբերություններին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց Հայաստանի եւ Լատվիայի միջեւ վերջին շրջանում հարաբերությունների դինամիկ զարգացումը, ինչը վկայում է երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության, դրանք ավելի խորացնելու պատրաստակամության մասին: Հայ-լատվիական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով խորհրդարանական կապերին` Հովիկ […]

Երեւանի քաղաքապետը ընդունել է Ռիգայի դումայի նախագահին

Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, նշելով, որ Երևանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու և գործնական հիմքերի վրա դնելու  Երևանի ու Ռիգայի միջև […]

“Ալիանս Ֆրանսեզ” -ը նոր շենք ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ֆրանսիական “Ալիանս Ֆրանսեզ” հասարակական կազմակերպության նոր ուսումնական մասնաշենքի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է մասնաշենքով՝ ծանոթացել վերջինիս կրթական հնարավորություններին և ծրագրերին: “Այսօրվա մեր հանդիպումն ունի երկու խորհուրդ. Հայաստանը պաշտոնապես դարձավ Ֆրանկոֆոնիայի համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ, իսկ հայաստանյան ” Ալիանս ֆրանսեզ ” -ը բացեց իր նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա լավագույնս շարունակել […]

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հակո և Նոյակերտ համայնքների 2012թ. նոյեմբերի 4-ի և Գոգհովիտ համայնքի նոյեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: “Ընտրություններ” ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրած բաշխումն ունի հետևյալ տեսքը` Հակո […]

Թուրքիան խորհրդակցություններ է վարում Ադրբեջանի հետ` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ

“Երբ մենք  լսեցինք Հայաստանի այդ քայլի մասին, մենք խորհրդակցություն անցկացրեցինք Ադրբեջանի հետ”,-“АПА” գործակալությանն է հայտնել  Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին: Նա նշել է, որ օդանավակայանի բացումը իբր թե “բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցային գործընթացի վրա”: Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է մտադիր Թուրքիան ձեռնարկել այդ կապակցությամբ` […]

Գալուստ Սահակյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

 ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ: Ողջունելով դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ ինչպես Իրանի նախորդ դեսպանները, պարոն Ռեիսին նույնպես ջերմության պակաս չի զգա Հայաստանում: Երկու հարեւան երկրների ու ժողովուրդների միջեւ հազարամյակների ընթացքում ձեւավորված […]

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Կինշասայում /ֆոտո/

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին հանդիպեց Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգեսոյին: Կոնգոյի ղեկավարը շնորհավորեց Հայաստանի ԱԳ նախարարին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նոր կարգավիճակում Հայաստանը առավել կզարգացնի ֆրանկոֆոն աշխարհի […]

Թուրքական իշխանությունները թույլ են տվել հայկական ինքնաթիռին մեկնել Սիրիա

Էրզրումում հարկադրաբար վայրէջք կատարած Սիրիա ուղեւորվող հայկական ինքնաթիռի բեռն ստուգելուց հետո թուրքական իշխանությունները թույլ են տվել օդանավին մեկնել Սիրիա, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հարկադրել էին հայկական ինքնաթիռին վայրէջք կատարել` որոշումը հիմնավորելով ուղեբեռի ստուգման անհրաժեշտությամբ:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի միջազգային իրադրությանը նվիրված քննարկումների շրջանակներում հոկտեմբերի 13-ին ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում  հատուկ անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նա ընդգծեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման վերաբերյալ, որը համահունչ է Հայաստանի մոտեցմանը, բազմիցս արտահայտել են կարգավորման գործընթացում միջազգային […]

Անկարան հայկական ինքնաթիռին հարկադրել է վայրէջք կատարել Էրզրումում

Թուրքական իշխանություններն Արեւելյան Թուրքիայի տարածքով թռչող հայկական մարդատար ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել, հաղորդում է  “AFP”-ը: Իր գործողություններն Անկարան բացատրել է ինքնաթիռի ուղեբեռն ստուգելու անհրաժեշտությամբ: Ինքնաթիռը վայրէջք է  կատարել Էրզրումում` Հայաստանի սահմանից ոչ հեռու: Սակայն ինչպես Henaran.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր եւ արվել է ըստ ձեռք բերված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի