21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սիրիական ընդդիմադիր խմբավորումները միավորվել են

Սիրիացի ապստամբների տարբեր խմբավորումները, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ, որոշել են միասնական հրամանատարություն կազմավորել իրենց գործողությունների համակարգման համար, հաղորդում է “Reuters”-ը: Գործակալության տվյալներով` ապստամբների ստորաբաժանումների ղեկավարներն այդ քայլին են դիմել, քանի որ նրանց արտասահմանյան հովանավորները չեն ցանկանում օգնել պառակտված տարբեր խմբերի, որոնք ապագայի կոնկրետ ծրագրեր չունեն: Զինված ընդդիմության տասնյակ առաջնորդների հանդիպումը տեղի […]

Նախագահն ընդունեց Սերգեյ Ստեպաշինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջեւ խորացնել ռազմավարական գործընկերությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ […]

Պետք է քարե սիրտ ունենաս, որ չմտածես բոլորիս կարիքն ունեցող երեխաներին օգնելու մասին. Արտակ Դավթյան

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալի հետ: Հանդիպման առիթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված՝ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բուխարեստ

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Բուխարեստ (Ռումինիա)` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Երևանում զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ կան

Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման,  զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ մի շարք հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած  հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրնասիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի […]

Լյովա Մնացականյանը` ԶՈւ գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, որոշել է Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանը ծնվել է1965թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ […]

ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է նախատեսել Իրանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է նախատեսել Իրանի  նավթային եւ գազային սեկտորի գրեթե բոլոր ընկերությունների վրա` այդ կերպ փորձելով ազդել երկրի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն միջուկային ծրագրերից, հաղորդում է “BBC”-ն: ԵՄ խորհուրդը նշել է, որ սառեցման ենթակա են ավելի քան 30 իրանական ընկերությունների, կազմակերպությունների եւ հաստատությունների ակտիվները: Դրանք այն ընկերություններն են, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում […]

Գյուղնախարարը շնորհավորել է լրագրողներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորել է լրագրողներին “Հայ մամուլ”-ի օրվա առիթով: Նախարարի շնորհավորական ուղերձում ասվում է. “ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և անձամբ ես , ջերմորեն շնորհավորում ենք Ձեր խմբագրությանը  “Հայ մամուլ”-ի օրվա կապակցությամբ: Ցանկանում ենք ձեզ մասնագիտական   վարպետություն  և անաչառություն` հասարակական հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների լուսաբանման ժամանակ: Գյուղատնտեսությունը երկրի կարևոր և առանձնահատուկ վերաբերմունք պահանջող ոլորտներից […]

Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը վերականգնվել է

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերականգնել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք’ կոալիցիայի առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը: Այդ մասին հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Մանանա Պանջիկիձեն, տեղեկացնում է “РИА Новости”-ն: 2011-ի հոկտեմբերին Սաակաշվիլին զրկեց միլիարդատեր Իվանիշվիլիին եւ նրա կնոջը  քաղաքացիությունից: Արդարադատության նախարարության տվյալներով` Իվանիշվիլիի` 2004-ի հուլիսի 22-ին ստացած վրացական քաղաքացիությունը չեղյալ է […]

Հալեպում 2 հայ է զոհվել, մեկը վիրավոր է

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում տեղի ունեցած մարտերի հետեւանքով կրկին 2 հայ է սպանվել, մեկը` վիրավոր է: Ինչպես henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, զոհվածները 1974-ին ծնված  Օվսենտ Սալիբան եւ  1981-ին ծնված Միսակ Քահաբյանն են եղել: Վիրավոր է Շանթ Տեր-Մղսյանը: Կես տարվա ընթացքում Սիրիայում 37 հայ է զոհվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի