23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը վերականգնվել է

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերականգնել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք’ կոալիցիայի առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը: Այդ մասին հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Մանանա Պանջիկիձեն, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

2011-ի հոկտեմբերին Սաակաշվիլին զրկեց միլիարդատեր Իվանիշվիլիին եւ նրա կնոջը  քաղաքացիությունից: Արդարադատության նախարարության տվյալներով` Իվանիշվիլիի` 2004-ի հուլիսի 22-ին ստացած վրացական քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ 2010-ին նա Ֆրանսիայի քաղաքացի է դարձել:

2011-ի դեկտեմբերի վերջին Իվանիշվիլին պաշտոնապես դիմել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատուն` իրեն ֆրանսիական քաղաքացիությունից զրկելու խնդրանքով: Մինչ այդ, սեփական դիմումի հիման վրա նա զրկվել էր նաեւ Ռուսաստանի քաղաքացիությունից: Դեսպանատանը նրան հայտնել էին, որ քաղաքացիության մասին Եվրոպական կոնվենցիայի հիման վրա ինքը կզրկվի Ֆրանսիայի քաղաքացիությունից այն բանից հետո միայն, երբ ստանա Վրաստանի քաղաքացիություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ