26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ավարտվում են ճաքալցման աշխատանքները

Մայրաքաղաքում փողոցների ճաքալցման աշխատանքները, թերեւս, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագրում եզակիներից էին, որ ասֆալտի անհրաժեշտ ջերմության ապահովման  եւ տեխնոլոգիական այլ չափանիշներով պայմանավորված, մեկնարկեցին ամռանը: Այս ուղղությամբ ծրագիրը բաժանված է մասնագիտացված 4 ընկերությունների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը ճաքալցնելու է 88300 գծամետր տարածք` համապատասխանաբար մայրաքաղաքի 3-ական վարչական շրջաններում: Այժմ արդեն ճաքալցման 2013 թվականի հիմնական ծրագիրն ավարտական փուլում […]

Եկեք փորձենք.ամառային ճամբար

«Եկեք փորձենք» /«Let’s try!»/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով: «Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած է, կովկասյան երկրներում մենք դեռեւս խնդիրներ ունենք: Երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու ակումբները համապատասխան տեղեկություն չունեն […]

Հայաստանի նախագահն առաջինը եղավ կրթության եւ գիտության նախարարությունում /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կրթության եւ գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետեւ հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանրապետության Նախագահը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքը, հետաքրքրվել կրթական ոլորտի քաղաքականության համատեքստում հետագա անելիքների եւ գալիք […]

Ավարտին են մոտենում մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

Մայրաքաղաքի բակային տարածքների  ասֆալտապատման, առանձին դեպքերում էլ՝  փոսալցման աշխատանքների ծավալը 2013թ.-ին  կազմում է 1 միլիոն 100 հազար քառակուսի մետր: Գործընթացն այժմ ավարտական փուլում է: Ընդամենը 2-3 վարչական շրջաններում է, որ այս ուղղությամբ ծրագիրը դեռ շարունակվում է: Երեւանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագիրը մեկնարկել էր  մարտ ամսից: Այսօր արդեն ասֆալտապատվել , բարեկարգ ու պատշաճ տեսքի են բերվել […]

Արգետինահայ համայնքը իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը

    Օգոստոսի 27-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։     Արգենտինայի փոխնախագահն իր տպավորությունները կիսեց ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր […]

Երկու տնօրենի հայտարարվել է խիստ նկատողություն, մեկ տնօրեն ազատվել է աշխատանքից

Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Երեւանի թիվ 64 եւ 181  հիմնական դպրոցների տնօրեններ Անաիդա Շահնազարյանի եւ Վանյա Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը: «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մեկ այլ ահազանգի ուսումնասիրության արդյունքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Նորք վարչական շրջանի […]

Անվճար գրքեր` երեւանցի դպրոցականներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ավարտին են մոտենում նախապատարաստական աշխատանքները: Զուգահեռաբար քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ընթացքի մեջ է դասագրքերի բաշխման գործընթացը: Տարրական՝ 1-4 դասարանների աշակարտները դասագրքերը ստանում են անվճար: Հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ դպրոցներում անխափան ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման ապահովմանը: Բոլոր դպրոցների  բուժկետերը համալրվում են առաջին բուժօգնության համար […]

Դաշնակցականների հավաք Երեւանում

Օգոստոսի 24-ից 26-ը Երեւանում տեղի ունեցավ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով։ Համահայկական այս միջոցառմանը մասնակցում էին Հայրենիքի եւ արտերկրի կուսակցական մարմինների եւ շրջանների ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ։ ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն էր քննել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցեր։ Խորհրդաժողովն անդրադարձավ հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած խնդիրներին եւ […]

Հայաստանի բոլոր մաքսային և անձնագրային սահմանակետերում տեղադրվել են Օմբուդսմենի ինֆորմացիոն ցուցապաստառները

Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում եւ անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ: Տեղեկատվական հոլովակներ են ցուցադրվում նաեւ Զվարթնոց օդանավակայանի սրահներում: Այսպես, եթե մաքսատանը խնդիրներ են ծագում Ձեր ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հայտարարագրման, մաքսային արժեքի որոշման, մաքսային վճարների` հարկերի, տուրքերի եւ վճարների հաշվարկման եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի