04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի բոլոր մաքսային և անձնագրային սահմանակետերում տեղադրվել են Օմբուդսմենի ինֆորմացիոն ցուցապաստառները

Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում եւ անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ: Տեղեկատվական հոլովակներ են ցուցադրվում նաեւ Զվարթնոց օդանավակայանի սրահներում:

Այսպես, եթե մաքսատանը խնդիրներ են ծագում Ձեր ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հայտարարագրման, մաքսային արժեքի որոշման, մաքսային վճարների` հարկերի, տուրքերի եւ վճարների հաշվարկման եւ գանձման հետ կապված, կամ առանց Ձեր իմացության դրանք զննվում կամ փոփոխության են ենթարկվում, կարող եք ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:

Եթե դուք փախստական կամ ապաստան հայցող եք  եւ երկիր ապօրինի մուտք գործելու համար պատասխանատվության եք ենթարկվել կամ 72 ժամից ավել եք պահվել հատուկ կացարանում, նույնպես կարող եք ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:

Օմբուդսմենն իր երախտագիտությունն է հայտնոմ Ազգային անվտանգության խորհրդին՝ սահմանային անցակետերում պաստառների տեղադրման թույլտվություն ստանալու համար եւ Զվարթնոց օդանավակայանին՝ հոլովակները անվճար հիմունքներով տեղադրելու համար:

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ