06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անվճար գրքեր` երեւանցի դպրոցականներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ավարտին են մոտենում նախապատարաստական աշխատանքները:

Զուգահեռաբար քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ընթացքի մեջ է դասագրքերի բաշխման գործընթացը: Տարրական՝ 1-4 դասարանների աշակարտները դասագրքերը ստանում են անվճար: Հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ դպրոցներում անխափան ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման ապահովմանը: Բոլոր դպրոցների  բուժկետերը համալրվում են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով:

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով պարբերաբար ստուգայցեր է կատարում: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցներում շարունակվում են ուսուցիչների հանդիպումները ծնողների հետ: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ նման հանդիպումների գլխավոր նպատակը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցներում դասագրքերի եւ ուսումնաօժանդակ այլ պարագաների վաճառքի, նաեւ դրամաքավաքության  հնարավոր դեպքերը բացառելն է:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ