11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ավարտվում են ճաքալցման աշխատանքները

Մայրաքաղաքում փողոցների ճաքալցման աշխատանքները, թերեւս, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագրում եզակիներից էին, որ ասֆալտի անհրաժեշտ ջերմության ապահովման  եւ տեխնոլոգիական այլ չափանիշներով պայմանավորված, մեկնարկեցին ամռանը: Այս ուղղությամբ ծրագիրը բաժանված է մասնագիտացված 4 ընկերությունների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը ճաքալցնելու է 88300 գծամետր տարածք` համապատասխանաբար մայրաքաղաքի 3-ական վարչական շրջաններում: Այժմ արդեն ճաքալցման 2013 թվականի հիմնական ծրագիրն ավարտական փուլում է, սակայն, ամենայն հավանականությամբ, նախատեսված ծավալը զգալիորեն կգերակատարվի:

Հատկանշական է, որ ճաքալցում իրականացնող 4 ընկերություններից երկուսը հումքը ներկրում են Եվրոպայից: Հետագայում, ըստ օգտակար գործողության գործակցի, պարզ կդառնա, թե որ հումքն է ավելի մեծ արդյունավետություն ապահովում: Երթեւեկությամբ ծանրաբեռնված փողոցներում էլ կպչողականության ապահովման նպատակով աշխատանքներն ընթանում են նաեւ գիշերային ժամերին: Ճաքալցման ծրագիրը մայրաքաղաքում կշարունակվի այնքան ժամանակ, որքան թույլ տան եղանակային պայմանները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ