28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հրանուշ Հակոբյանը վերանշանակվեց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ   Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար:  

Արմեն Մուրադյանը՝ Առողջապահության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ   Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար: 2014-04-23

Նարեկ Սարգսյանը՝ Քաղաքաշինության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ   Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար: 2014-04-23

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ և՛ հայկական, և՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու և փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն: […]

Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն. Է. Շարմազանով

ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 23-ին ընդունեց  Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ  Կորյուն Նահապետյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում, և հույս […]

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Մինչ այդ Վաչե  Գաբրիելյանը զբաղեցնում էր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը:

Մշակույթի նախարարը վերանշանակվել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Համիկ Պողոսյանին ՀՀ մշակույթի նախարար վերանշանակելու մասին: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ հրամանագրում, մասնավորապես, նշված է.”Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.Հասմիկ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար”:

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը կայցելի Հայաստան

 Ապրիլի 23-26-ը Հայաստան կայցելեն ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Րոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) եւ Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա): Պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ քաղաքական վերլուծաբանների հետ: Նախատեսվում է նաեւ այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում Կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում եւ քննարկում […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կետրոնական վարչական ժողովի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀԲԸՄ կետրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբեանի եւ ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջեւ ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի ՀԲԸՄ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի