23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տարոն Մարգարյանի հետ Պատարագին մասնակցեց նախկին վարչապետը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին: Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները  միմյանց կողջունեն “Քրիստոս հարյավ ի մեռելոց” և “Օրհնեալ է հարությունը Քրիստոսի” ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև […]

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու եւ Տավուշի մարզեր /ֆոտո/

   Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին եւ ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ:   “Վալլեքս” խմբի կողմից ստեղծված “Թեղուտ” ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա […]

Կառավարությունում Ֆիրդուսու թաղամասի բնակիչներն էին /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երեւանի Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչեւ տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են եւ ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու եւ […]

Ունկնդրել է փոխքաղաքապետը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։ Ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է “Ֆրանսիական երաժշտությունը եւ հայկական ազգային նվագարանները”, “Ռամոյից Ռավել” խորագրերով եւ այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները եւ սաները ներկայացրել են “Մուլեն Ռուժ” խորագրով ջազային ներկայացմամբ, […]

Խորհրդարանական լսումներ

   Ապրիլի 23-ին,  ժամը 11.00-ին  Ազգային ժողովի թիվ  334 սենյակում տեղի կունենան խորհրդարանական լսումներ` “Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը” թեմայով:

Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու. Հովիկ Աբրահամյան /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը:  “Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը եւ մեր երկրի առաջընթացին: […]

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցելություն կկատարի Մինսկ։  Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանին կընդունի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի կունենան Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարների բանակցությունները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի