28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերգո Կարապետյանը մեկնեց

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը  Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ֆրանսիա։ Այցը պայմանավորված է սույն թվականի մայիսին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսվող  այցից առաջ Փարիզում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի համագործակցության կոնկրետ ուղղությունների քննարկումների եւ դրանց արդյունքում  միջպետական համագործակցության մասին  համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությամբ։ Ապրիլի 22-25-ը նախատեսվող […]

Ազատվել է արտգործնախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին” ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Զոհրաբ Մնացականյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության […]

Վարչապետն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրները /ֆոտո/

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, “Բարգավաճ Հայաստան”, “Օրինաց Երկիր”, ՀՅԴ և “Ժառանգություն”  խմբակցությունների ներկայացուցիչները:   Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և կառավարության բաց, […]

Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի նոր շենքի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի եւ Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց շենքում, ծանոթացել վերոնշյալ հաստատությունների աշխատանքային, կրթական պայմաններին եւ գործունեության ծրագրերին:  Շենքը վերանորոգվել եւ ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Փաստաբանական դպրոցում, որն իրականացնում է նաեւ փաստաբանների […]

Կարեն Նազարյանը ազատվեց

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր  է ստորագրեկ Կարեն Նազարյանին  Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն

Ապրիլի 21-ին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Մինսկ:   Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:  Ողջունելով նախարար Նալբանդյանին` նախագահ Լուկաշենկոն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով, ինչպես նաև ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգում առկա արդիական հարցերի քննարկման, մտքերի փոխանակման համար:  Բելառուսի նախագահը, […]

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ղարաբաղյան […]

Մեկնում է Մոսկվա

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին: Նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը:   Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Խանարհված եկեղեցում Տարոն Մարգարյանը մոմ է վառել

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո,  բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաեւ սուրբ նշխարք ճաշակել: Այնուհետ, Տարոն Մարգարյանը մոտեցել է եկեղեցու բակում տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղաններին ու, եկեղեցու հոգեւոր […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Զատկի տոնի պատարագին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի