06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերգո Կարապետյանը մեկնեց

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը  Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ֆրանսիա։

Այցը պայմանավորված է սույն թվականի մայիսին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսվող  այցից առաջ Փարիզում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի համագործակցության կոնկրետ ուղղությունների քննարկումների եւ դրանց արդյունքում  միջպետական համագործակցության մասին  համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությամբ։

Ապրիլի 22-25-ը նախատեսվող այցի ընթացքում ծրագրված են այցելություններ խաղողագործական տնտեսություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչպես նաեւ գինու համալսարան։  Կկայանան հանդիպումներ Ռոն Ալպեր շրջանի, Ֆրանսիական զարգացման գործակալության եւ գյուղատնտեսության զարգացման բնագավառի գործատուների միության ղեկավարության հետ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի պաշտոնական այցի ընթացքում կհստակեցվեն գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր այն ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի եւ Ֆրանսիայի Նախագահների հանդիպման օրակարգում։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ