16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու. Հովիկ Աբրահամյան /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը:

 “Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը եւ մեր երկրի առաջընթացին: Մեզ  համար աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու է առաջնահերթ խնդիր, եւ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ երկրի առաջընթացի հենքը տնտեսությունն է: Որեւէ միջամտություն բիզնեսին, անարդար  խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, եւ որեւէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու:

  Ես հետեւողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու”, – մինչ քննարկման մեկնարկը հայտարարել է վարչապետը:

  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել եւ մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ:

   Այդ փաթեթները միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը եւ վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը,  էլեկտրոնային առեւտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը,  փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը եւ սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:

  Մտքերի փոխանակության ընթացքում գործարարները դրական են համարել առաջարկվող փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկել դրանց վերաբերող մանրամասներ:

       Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար եւ վերահաստատել յուրաքանչյուր լավ առաջարկություն քննարկելու իր պատրաստակամությունը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ