06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արամայիս Գրիգորյանը՝ Բնապահպանության նախարար

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է  ստորագրել, ըստ որի  Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար: Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը Արարատի մարզպետն էր եւ այսօր կառավարության որոշմամբ ազատվել է մարզպետի պաշտոնից:

Երվանդ Զախարյանը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երվանդ Զախարյանը նշանակվել է  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը ազատվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հրայր Թովմասյանին կփոխարինի նախկին դեսպանը

ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի արդարադատության նախարար է նշանակվել Հովհաննես Մանուկյանը: Վերջինս Վրասատանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր: Մինչ նախարար նշանակվելը մեկ այլ հրամանագրով նա ազատվել է դեսպանի պարտականություններից:

Նախագահը Արարատի մարզում էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել “ԳեոՊրոՄայնինգ” ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում “Ալբիոն” նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռեւս 2011թ. հուլիսին: Արտադրամասը իրականություն է դարձել “ԳեոՊրոՄայնինգ” ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում: Հանրապետության Նախագահը, ընկերության ղեկավարության […]

Սպանության պատճառը վենդետան էր /վիդեո/

 Այս տարվա հունվարի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Նոր Խարբերդում, Երեւան-Արտաշատ խճուղուն կից “Լիլի” հարսանյաց հանդիսությունների սրահում, երեք կրակոցով սպանվել էր սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Այսօր արդեն գործը փոխանցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչություն: 2008 թվականի սպանության եւ դրա […]

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում:   “Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում  լուրջ ներուժ է […]

Ժամանել են

Ապրիլի 27-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուժերի եւ միջոցների համատեղ կիրառման եւ համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաեւ  պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Հայկական կողմից ս.թ. ապրիլի 28-ին բանակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ […]

Տարոն Մարգարյանը պատասխանել է ՄԻՊ-ին

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ խնդրի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանին Երեւանի քաղաքապետարանի կողմից սպառիչ պարզաբանում է տրամադրվել դեռ 28.03.2014թ.-ին:  Պարզաբան մեջ հստակորեն նշվել է, որ վերը նշված հարցի, ինչպես նաեւ նմանատիպ մյուս հարցերի կարգավորումը պետք է դիտարկել բացառապես իրավական հարթությունում, մասնավորապես մայարաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող բակային տարածքների […]

Արմեն Մուրադյանի առաջին խորհրդակցությունը

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր անցկացրեց գործակարգավարական առաջին խորհրդակցությունը: Նա նախ նշեց, որ մինչեւ Ազգային ժողովում ՀՀ նոր կառավարության ծրագրի հաստատումը, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։  Այնուհետեւ նախարարին զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Նախարարը աշխատակազմին հանձնարարեց հրատապ լուծում պահանջող խնդիրներին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ եւ խստությամբ։ “Մեր որոշումները […]

Ցանկացած ապօրինություն պետք է համարժեք իրավական գնահատական ստանա.Տարոն Մարգարյան

Ապօրինի շինարարության եւ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում, որին մասնակցել են աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները: Անդրադառնալով մասնավորապես ապօրինի շինարարության կանխարգելման խնդրին՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացն ու հայտնաբերվող յուրաքանչյուր դեպքի մասով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի