28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արմեն Մուրադյանի առաջին խորհրդակցությունը

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր անցկացրեց գործակարգավարական առաջին խորհրդակցությունը: Նա նախ նշեց, որ մինչեւ Ազգային ժողովում ՀՀ նոր կառավարության ծրագրի հաստատումը, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։

 Այնուհետեւ նախարարին զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։

Նախարարը աշխատակազմին հանձնարարեց հրատապ լուծում պահանջող խնդիրներին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ եւ խստությամբ։

“Մեր որոշումները պետք է այնպիսին լինեն, որ դրանց կատարմանը իրավական կամ այլ խոչընդոտներ չխանգարեն։ Կարեւոր է նաեւ, որ դրանք հասցվեն կատարողներին”,-ասաց Արմեն Մուրադյանը։

 Անդրադառնալով հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում բուժվող քաղաքացիներին իրազեկման թերթիկներ տրամադրելու ընթացակարգին` նախարարը ողջունեց դրանց ներդրումը եւ հանձնարարեց ընդլայնել  կիրառման շրջանակները, ինչպես նաեւ խստորեն հետեւել դրանց տրամադրմանը։

“Յուրաքանչյուր քաղաքացի, դիմելով ցանկացած օղակի բուժհաստատություն, պետք է տեղեկացված լինի պետության կողմից երաշխավորվող անվճար բժշկական օգնության եւ այն մասին, թե, արդյո՞ք, ինքն ընդգրկված է ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալապես անապահով եւ հատուկ այն խմբերում, որոնք իրավունք ունեն օգտվելու այդ ծառայությունից”,-ասաց նախարարը։ 

Արմեն Մուրադյանն այնուհետեւ անդրադարձավ առողջապահական համակարգի քարտեզագրման խնդիրներին։ Հանձնարարեց ապահովել քարտեզագրում ըստ բնակչության թվի, տարիքային խմբերի առողջական ցուցանիշների` դրանով իսկ սահմանելով կադրային անհրաժեշտ ներուժի նվազագույն պահանջները, ինչը կադրային հստակ եւ արդյունավետ քաղաքականություն վարելու հիմք կհանդիսանա։   

Նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին այլ հանձնարարություններ եւս տրվեցին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ