15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը պատասխանել է ՄԻՊ-ին

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ խնդրի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանին Երեւանի քաղաքապետարանի կողմից սպառիչ պարզաբանում է տրամադրվել դեռ 28.03.2014թ.-ին:  Պարզաբան մեջ հստակորեն նշվել է, որ վերը նշված հարցի, ինչպես նաեւ նմանատիպ մյուս հարցերի կարգավորումը պետք է դիտարկել բացառապես իրավական հարթությունում, մասնավորապես մայարաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող բակային տարածքների բարեկարգման լայնամաշտաբ ծրագրերի եւ դրանցից բխող իրավական ակտերի համատեքստում:

Բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքերը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն՝ բակային  տարածքներն ազատել ինքնակամ կառուցված եւ ժամանակավոր շինություններից՝ այդ հարցում ակնկալելով նաեւ բնակչության օժանդակությունը։

Պետք է նշել, որ ցավոք մայրաքաղաքի դեռեւս ոչ բոլոր բակային տարածքներում են հստակեցված գոտեվորման սխեմաները: 2009թ. Երեւանի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել բնակավայրերի ծրագրային փաստաթղթերը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։ Մասնավորապես՝ ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները,  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմում եւ հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման։

“Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ Երեւան քաղաքի ավագանին է որոշում ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երեւան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաեւ նախագծային առաջադրանքների վերաբերյալ։

ՀՀ հողային օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքաշինական նպատականերով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը օգտագործվում են գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով սահմանված նպատակներով եւ փուլերով։ Բնակավայերի ծրագրային փաստաթղթերի, այդ թվում՝ գոտիավորման նախագծերի մանրամասն հատակագծման  եւ կառուցապատման սխեմաների բացակայության դեպքում կառուցապատումը կամ ինքնակամ կառույցի օրինականցումը քաղաքաշինական նորմերի լուրջ խախտում է, որի  կարգավորումը հետագայում գործնականորեն անհնարին կլինի, քանի որ այն  բացասական ազդեցություն կունենա Երեւան քաղաքի կայուն զարգացման վրա։

Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների կողմից շենքերի բակային տարածքներում Երեւան համայնքի  սեփականություն հանդիսացող հողամասերում առանց իրավահաստատող փաստաթղթերի ժամանակին ավտոտնակներ են կառուցվել, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրի 188-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում են ինքնակամ կառույցներ: Դրանց նկատմամբ օրենքի ուժով ճանաչվում է Երեւան համայնքի սեփականության իրավունքը։

Ինքնակամ կառույցների օրինականցման կարգը հաստատված է ՀՀ կառավարության 18.05.2006թ. հ. 912-Ն որոշմամբ, որի 33-րդ կետի համաձայն հայանքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականցնելու կամ քանդելու մասին։ Նշված կարգի 2-րդ կետի համապատասխան ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականցման, եթե այն    խախտում է այլ անձնաց իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը, կամ  հակասում է քաղաքաշինական նորմերին։

Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գրասենյակը տարածել էր տեղեկատվություն, որ քաղաքապետարանը երկակի ստանդարտներով է սեփականաշնորհում տարածքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ