13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Շնորհակալություն Արմեն Մովսիսյանին, իսկ Զախարյանը տեղյակ է

     Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին:

    Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մովսիսյանին՝ երկարատեւ աշխատանքի եւ համագործակցության համար:

      “Երվանդ Զախարյանը ոլորտին ծանոթ է: Համոզված եմ, որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առկա խնդիրները կարգավորելու համար”,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարին եւ մաղթել բեղմնավոր աշխատանք:

    Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ վստահության համար եւ նշել, որ ամբողջովին գիտակցում է բնագավառի կարեւորությունը երկրի տնտեսության զարգացման գործում եւ այն պատասխանատվությունը, որ ստանձնում է:

    ՀՀ   էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը վստահեցրել է, որ համակարգի պրոֆեսիոնալների հետ կանի ամեն ինչ, որպեսզի իր առջեւ դրված խնդիրները հնարավորինս արդյունավետ լուծվեն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ