Շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երեւանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքի բնակարանների հանձնման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջել է շենքով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին եւ բնակարանային պայմաններին: Շենքն ունի 45 բնակարան, որոնցից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին […]