06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրային խորհրդի անդամները կառավարությունում էին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանրային խորհրդի անդամները վարչապետին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներ, մասնավորապես, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Կոթի եւ Բարեկամավան կատարած այցի մանրամասները, արձանագրված խնդիրներն ու տեղի բնակիչներին հուզող հարցերը:

  Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ գործադիրը շարունակելու է այդ համայնքների բնակիչներին ուղղված սոցիալական տարբեր ծրագրերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին սեղմ ժամկետներում ներկայացնել հնչեցված խնդիրների լուծման առաջարկություններ:   

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ