09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի խնդիրներին եւ զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն: Մասնավորապես, քննարկվել է ՀՀ  էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը, որը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համատեղ:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են ներկայացված ծրագրին վերաբերող մանրամասներ եւ հարցեր:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը եւ նշել, որ ներկայացված ուսումնասիրությունն օգտակար կլինի էներգետիկ ոլորտի զարգացման հետագա քայլերի մշակման համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ