18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երեւանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքի բնակարանների հանձնման արարողությանը:  Կառավարության ղեկավարը շրջել է շենքով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին եւ բնակարանային պայմաններին:

 Շենքն ունի 45 բնակարան, որոնցից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին եւ 16-ը՝ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին (3-ը՝ միածնող ընտանիքների, 9-ը՝ միայնակ կենսաթոշակառուների եւ 4-ը՝ սատարող ընտանիքների):

    Այսպիսով լուծվել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն բազմիցս դիմած, առ այսօր լամպերի գործարանի հանրակացարանում, անմխիթար պայմաններում բնակվող 1988-1990 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը:

    Շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ կառավարության կողմից այս ծրագիրն իրականացնելու եւ իրենց տարբեր խնդիրների լուծմանն օժանդակելու համար: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ