01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահին շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում: Հանրապետության Նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը: Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ […]

Կառավարությունում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում շինարարության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցությանը, մասնավորապես, արծարծվել են  քաղաքաշինության բնագավառում գնագոյացման պետական ընթացիկ քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք բարձրացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Քննարկման ընթացքում Վերահսկիչ պալատի, քաղաքաշինության նախարարության և կառավարության աշխատակազմի կողմից ներկայացվել […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով մարտի 27-ին Ազգային ժողով էին այցելել Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ազիզ Թամոյանը, Բորիս Թամոյանը, Համլետ Սմոյանը, Զուզան Խուբոյանը, Ռուստամ Բաքոյանը, Մամե Ամիրյանը, Գառնիկ Ասատրյանը, Ռզգան Շամոյանը, Ամո Շարոյանը, Խդր Թամոյանը եւ Ռաշիդ Շամոյանը: Հանդիպման թեման տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործություններնի դատապարտման հարցն էր: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս դատապարտել […]

Ռուբիկ Հակոբյանն առաջարկում է Հովիկ Աբրահամյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը պատասխանել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին:       Հարգելի պարոն Աբրահամյան, Ի պատասխան Ձեր 20.03.2015թ. N 01/41.1/4250-15 գրության       Երկրի զարգացումն ապահովելու համար կարևորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման համար գործուն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը: Մեր խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե այն ձևավորվի որոշակի […]

Վարչապետն ընդունել է Արմեն Աշոտյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է նախարարի պարբերական դարձած այցերը՝ գոհունակություն հայտնելով համագործակցության մակարդակից: Ա. Հարությունյանը ներկայացրել է իր դիտարկումները միջհամալսարանական համագործակցության, կիրառական գիտությունների խթանման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ նախանշվող ծրագրերը կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ […]

«Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի»

Մարտի 26-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը: Դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ մարտի 19-ին Շփման գծի հյուսիսային հատվածում` ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի չորս զինծառայող: Նա ընդգծեց, որ ԼՂՀ ՊԲ հակահարվածի արդյունքում հակառակորդը տվել է բազմաթիվ […]

Նախագահը հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին: ՀՀ Նախագահն այնուհետև Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ: Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահին և ընդգծել, որ […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով […]

Հաշվետու են

Երևանի արտաքին լուսավորության ցանցը 2012-2014թթ. ընթացքում ընդլայնվել է 230 կիլոմետրով: Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ինֆոգրաֆիկաների տեսքով ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Հերթականը 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ցուցանիշն է: Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված