06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կառավարությունում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում շինարարության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցությանը, մասնավորապես, արծարծվել են  քաղաքաշինության բնագավառում գնագոյացման պետական ընթացիկ քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք բարձրացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Քննարկման ընթացքում Վերահսկիչ պալատի, քաղաքաշինության նախարարության և կառավարության աշխատակազմի կողմից ներկայացվել են առաջարկություններ գործող մի շարք նորմերի և չափորոշիչների, շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության, ինչպես նաև նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների վերանայման վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծել պատկան մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ անցկացնելու, առաջարկություններն ամփոփելու և սեղմ ժամկետում վերջնական տեսքով վարչապետին ներկայացնելու համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ