29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հանդիպեցին Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները

Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում հանդիպեց Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության և խորհրդարանական շփումների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը։ Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները անդրադարձան միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման հարցերին։

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոսի Հանրապետություն

Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցի առաջին օրը՝ ապրիլի 1-ին, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետեւ Կիպրոսի հայոց առաջնորդարանում հանդիպել է Հայկական կրոնական խմբի կազմակերպությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը […]

Պաշտոնական հրավերներ է ուղարկել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը 2015 թվականի  փետվարին պաշտոնական հրավերներ է ուղարկել Դատական կատարողների միջազգային միությանը և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործընկեր 35 երկրների հարկադիր կատարման մարմինների ղեկավարներին՝ ներկա գտնվելու ապրիլին Երևանում անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելելու hրավերն ընդունել և  մինչ օրս պաշտոնապես […]

Ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:  Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Հայաստանում բնակվող, […]

ԱԺ նախագահը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն

ԱԺ նախագահը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 1-4-ըպաշտոնական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, ՄիքայելՄանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն:

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2014թ. հարկաբյուջետային քաղաքականության նպատակը շարունակել է մնալ մակրոտնտեսական կայունության պահպանումը, հատկապես կարևորելով տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ […]

ԵԱՏՄ-ին Հայաստանի ադամակցումը կբացի նոր հորիզոններ.ԱԺ նախագահ

Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որին ներկա են եղել ՀՀն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ պատգամավորներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական […]

Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում` այդ բուհում ֆիզիկական կուլտուրա առարկայի հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարը հանդիպել է ռեկտոր Արման Ավագյանի հետ, շրջայց է կատարել բուհում, ծանոթացել ակադեմիայի մասնաշենքերին և լսարաններին: Գ. Ղազարյանի այցելության առիթը օրեր առաջ ակադեմիայի նորանշանակ ռեկտորի հետ ունեցած հանդիպումն էրը, […]

Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվեց

Մարտի 30-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցում էին կազմակերպության 57 անդամ պետություններ, Ֆրանկոֆոնիայում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվեց կազմակերպության Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ` 2 տարի ժամկետով: Հանդիսանալով կազմակերպության թվով չորս ղեկավար մարմիններից մեկը` հանձնաժողովը մշակում և վերահսկում է անդամ պետություններում կազմակերպության կողմից իրագործվող ծրագրերը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի